Նոր Տարւայ դիմաւորում Եկեղեցիներում

Թեհրանի մեր ժողովրդը, կիրակի, 31 դեկտեմբերի կէս գիշերւան տարեմուտի առիթով մասնակցեց Ս. եւ Անմահ Պատարագին, Թեհրանի  Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար  Ս. Եպս. Աշգարեանը:

Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցւեց նաեւ երկուշաբթի 1 Յունւար 2018-ի առաւօտեան:

Մեր հաւատացեալ ժողովրդը ներկայ գտնւելով Ս. Պատարագի եւ սկսւող 2018 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնելով եկեղեցում, Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթեց աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:

Ս. և անմահ պատարագից անմիջապէս յետոյ Սրբազան Հայրը շնորհաւորութիւններ ընդունեց Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

Սոյն առիթով Սրբազան Հօրը շնորհաւորանքի եկած էր նաև Թեհրանի 9-րդ շրջանի քաղաքապետն իր անմիջական գործակիցներով: