Շնորհաւորական Այցելութիւն

Թւականիս չորեքշաբթի դեկտեմբերի 27-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Սմբատ Յակոբեանին:

Պրն. Սմբատն եկել էր շնորհաւորելու Սրբազան Հօրը, Նոր-Տարին և Ս. Ծնունդը:

Սրբազան Հայրն էլ իր հերթին շնորհաւորեց պրն. Յակոբեանին և աստւածային օրհնութեամբ նորանոր յաջողութիւններ  մաղթեց իրեն և իր գլխաւորած հաստատութեան, որ ողջ Իրանի տարածքին ամենանշանաւոր արտադրական հաստատութիւնն է: