Ուսումնադաստիարակչութեան նախարարը՝ «Արաքս» ազգային դպրոցում

Ուսումնադաստիարակչութեան նախարար Սէյէդ Մոհամմադ Բահթային Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի՝ դեկտ. 26-ի   առաւօտեան այցելել է Թեհրանի «Արաքս» ազգային աղջ. դպրոց:

Նախարարին ուղեկցում էին  նախարարութեան հանրութեան հետ կապի պատասխանատու Նազարին, յարակից բաժինների այլ պատասխանատուներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, Կրթական խորհրդի անդամներ Լորիս Մինասեանը եւ Մելինէ Բադալը:

Նախարարը այցելելով դպրոցի զանազան բաժինները եւ դասարանները  մօտկից ծանօթացաւ ընթացիկ աշխատանքներին եւ դասարաններում զրուցեց աշակերտների հետ: 

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը նախարարին փոխանցեց հայոց դպրոցների դժւարութիւնները եւ պահանջները, որը եւ գրաւոր փաթեթով յանձնւեց նախարարին, ով  խոստացաւ իր կարելին կատարել դժւարութիւնների կարգաւորման համար: