Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Շաբաթ դեկտեմբերի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց օպերայի անւանի արւեստագէտ՝ պրն. Բարսեղ Թումանեանին և իր տիկնոջը:

Պրն. Թումանեանը Թեհրան է ժամանել Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան արւեստից միութեան հրաւէրով, որպէսզի ներկայացում ունենայ Արարատ Կենտրոնատեղիում:

Այցելութեանը, հիւրերին ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի արւեստից միութեան վարչութեան նախագահ՝ Ալէքս Կարապետեանը և նոյն միութեան անդամ՝ Մեղեդի Նազարեանը:

Սրբազան հայրն ընդունեց հիւրերին, շնորհաւորեց իրենց յաջող ելոյթի համար և յաջողութիւն մաղթեց իր ապագայ գործունէութեան համար: