Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Աջակցելու, գնահատելու փոխարէն, չքարկոծենք դրական նախաձեռնութիւնները

Շուրջ  երկու տարի առաջ ներկայացւած առաջարկների երկար քննարկումների արդիւնքում, ազգային իշխանութիւնները որոշեցին Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասում գտնւող նախկին «Սահակեան» տղայոց դպրոցի մի յարկը վերափոխել եւ պայմանները համապատասխանեցնել բնակավայրի:Արդիւնքում բացւեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնը, որը կոչւած է օթեւան տրամադրել մեր հայ  հասարակութեան այն խաւերին, ովքեր ճակատագրի բերումով յայտնւել են անօգնական իրավիճակներում եւ կամ մնացել են անօթեւան:

Կենտրոն, որը կարճ ժամանակ անց, արեց հնարաւորը անդամագրելու նման մարդկանց, ովքեր անհրաժեշտութիւն ունէին նման աջակցութեան, ու ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ Մուշեղ Ծատուրեանը, սկզբնական շրջանում կենտրոնը գտնւում էր այդ մարմնի հովանու տակ, բայց հետագայ գործընթացները ցոյց տւեցին, որ կայ առանձին վարչութիւն ստեղծելու անհրաժեշտութիւն, որը ամենօրեայ հետեւողականութեամբ կը կարողանայ լիարժէքօրէն վերահասու լինել աշխատանքներին: Պարոն Ծատուրեանը մէկ առ մէկ նշեց անուններ, ովքեր առաջին շրջանում եկան ու դարձան վարիչ մարմնի անդամներ: «Առաջին շրջանում որպէս վարիչ մարմնի անդամներ,- նշում է ԿՕՄ-ի ատենապետը ջանալով չմոռանալ մատնանշելու որեւէ մէկի անունը,- ընտրւեցին՝ Արամ Նովշադեանը, Նորիկ Ալլահվերդեանը եւ ԿՕՄ-ի կողմից որպէս ներկայացուցիչ Ալիս Մելքումեանը: Բնականաբար, նոր Թեմական խորհրդի ընտրութիւնից յետոյ նոր մարմիններ կեանքի կոչւեցին եւ ընտրւեցին նոր անդամներ՝ Ռազմիկ Այդինեանը, Էդիկ Աբրահամեանը, որպէս ԿՕՄ-ի ներկայացուցիչ եւ Իւետ Այւազեանը, գրասենեակի պատասխանատուն է Ժուլիէտ Սիրաքեանը,- ու յաւելում, որ ինքը որպէս ԿՕՄ-ի պատասխանատու, նրանց  հետ միասին աշխատում է եղած խնդիրները խորհրդակցաբար լուծելու առումով»:

Այժմ կենտրոնում կայ 20 բնակիչ, ովքեր վարչութեան անդամների կողմից արժանանում են լաւագոյն խնամքի եւ հոգատարութեան, մարդիկ ովքեր իրենց ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում են պահում բնակիչների առօրեայ կենցաղի ու առողջական խնդիրների լուծման հետ առնչող խնդիրներ, աշխատելով լաւագոյն լուծումներ գտնել այդ խնդիրների հարթեցման համար: Վարչութեան ներկայացուցիչ Ռազմիկ Այդինեանը մատնանշում է այն ողջ աշխատանքների հանրագումարը, որը կարող է եւ իրականանում է կենտրոնում:

Դժւարութիւններով հանդերձ, քաղաքապետարանի աջակցութեամբ բակում, որը հէնց յարում է բնակիչների սենեակներին, հնարաւոր եղաւ ստեղծել այգիանման փոքրիկ տարածք: Սա ասւածի ցայտուն օրինակ է, որը հաճելի հանգստեան գօտի կը լինի տեղի բնակիչների համար, հէնց բնակավայրի ներսում, ուր տեղադրւած կը լինեն աթոռներ ու կանաչապատւած տարածքը հաճելի մթնոլորտ կը ստեղծի: Նման նախաձեռնութիւնները շատ են եւ պարոն Այդինեանը մէկ առ մէկ թւարկում է դրանք ու շեշտում, որ իրենց աջակցում են նաեւ բազմաթիւ բարերարներ, որոնց շնորհիւ իրենք կարողանում են ապահովել բնակիչներին թէ՛ սննդամթերքով, թէ՛ կենցաղային իրերով եւ թէ՛ հագուստով: Իհարկէ անվիճելի իրականութիւն է նաեւ Թեմական խորհրդի յատկացումները, որը ամբողջովին ծառայեցւում է կենտրոնի կարիքները հոգալուն, չէ որ կոմունալ ծախսեր եւս գոյութիւն ունեն եւ այն հոգում է կենտրոնի ղեկավարութիւնը:

«Մեր առաքելութիւնը այն է, որ անօթեւան մարդկանց տեղաւորենք եւ անհրաժեշտութեան դէպքում նաեւ խնամենք, եւ իհարկէ ելնելով դրանից, մենք նրանց կեանքը ջանում ենք լաւագոյնս բարելաւել, եւ լաւ պայմաններ ստեղծել նրանց համար: Պէտք է նշեմ, որ նրանք շատ բարի մարդիկ են եւ միայն մեր ուշադրութեան եւ գուրգուրանքի կարիքն ունեն ու մենք աշխատում ենք որոշ չափով իրականացնել այն»,- նշում է պարոն Այդինեանը:

Վերջին շրջանում այս կենտրոնում ստեղծւած իրավիճակը մի փոքր մտահոգիչ էր պատասխանատուների համար, ովքեր ինչպէս արդէն ասացինք, իրենց լաւագոյնն անում են  բնակիչների համար:

«Տարբեր տարիքի բնակիչներ են այստեղ բնակւում,- մեզ հետ զրոյցում նշում է պարոն Այդինեանը,- 85-ից մինչեւ  13 տարեկան՝ այստեղ իհարկէ աւելացնեմ, որ 13 տարեկանը իր ընտանիքի հետ է այստեղ, կան երկու եղբայրներ, ովքեր եւս այստեղ են: Միայն մի խնդիր գոյութիւն ունի, երկուսը չկարողանալով այստեղ միւսների հետ համատեղ ապրել, դժւարութիւններ էին ստեղծում: Մենք, իհարկէ,  նրանց դուրս չենք արել, միայն արգելեցինք նրանց մուտքը կենտրոն: Սա մենք հիմնաւորեցինք այն փաստարկով եւ նրանց էլ փոխանցեցինք, որ քանի որ դուք չէք կարողանում համատեղ միւսների հետ ապրել, խորհուրդ ենք տալիս դիմէք ԿՕՄ, նրանք ձեր համար հնարաւորութիւն կը ստեղծեն եւ առանձին կապրէք: Եւ այստեղ մի նոր խնդիր առաջ եկաւ՝ նրանք իրականութիւնը չէին զեկուցել ու տարբեր «տեղեկատւական»  միջոցներով՝ թելեգրամ, ինստագրամով սուտ տեղեկատւութիւն էին մեր մասին տարածել, որը բոլորովին չի համապատասխանում իրականութեանը եւ ցաւալին այն է, որ նման կերպ նրանք մեր արած դրական աշխատանքը ջուրն են գցում, իսկ մենք այստեղի բնակիչների համար ջանում ենք մեր լաւագոյնն անել»:

Եւ իրօք դա այդպէս է, մենք ինքներս համոզւեցինք դրանում, երբ շրջում էինք ու զրուցում բնակիչների հետ, նրանք միայն դրական էին նկարագրում արւած աշխատանքը եւ ստեղծւած պայմանները ու շնորհակալութիւն էին յայտնում:

Ինչեւիցէ, վիճայարոյց այս հարցում վարիչ մարմնի կարծիքով՝ եթէ իրենք  բնակարանն էլ  յատկացնէին  նրանց, նրանք չէին համաձայնւի այնտեղ ապրել, քանի որ նպաստ են ստանում անօթեւան կարգավիճակի համար եւ դա նրանց համար կենցաղավարութեան ձեւ է  դարձել: «Գիտէք,- նշում է պարոն Այդինեանը,- կան բարերարներ, ովքեր տարբեր ձեւերով աջակցում են նման մարդկանց եւ ցաւօք սրտի նման կերպ ապրելաձեւը ձեռնտու է այդ անհատներին եւ դա է պատճառը, որ նրանք ընտրել են իրենց «անօգնական» ձեւացնելու միջոցը եւ խնդիրներ են ստեղծում: Նոյնիսկ բանը հասաւ այնտեղ, որ մենք նրանցից մէկին աշխատանքի տեղաւորեցինք, բայց նա այստեղ եւս խնդիրներ ստեղծեց եւ անգործութեան մատնեց իրեն ու ամբողջ օրը այս բնակավայրում զբաղւում էր պատասխանատուների խօսքերի գաղտնի ձայնագրութեամբ, կռիւներ էր հրահրում եւ վերջիվերջոյ  դէպքերի զարգացումը բերեց նրան, որ այսօր նրանք այստեղ չեն եւ արդէն ասացի պատճառները»:

Երբ այցելեցինք, ինքներս հանդիպեցինք ոչ-ցանկալի իրողութեան՝ այն դէպքում, երբ դեռ կան մեր հայ հասարակութեան մէջ ընտանիքներ եւ անհատներ, որոնք սպասում են նման հնարաւորութեան եւ իսկապէս անհրաժեշտութիւն ունեն օթեւանի, վերը նշւած անհատների սենեակներում ականատես եղանք այն իրողութեանը, որ նրանցից մէկը իր սենեակում ինքնագլուխ «սահման» էր որոշել եւ խառնիխուռը դասաւորութեամբ ապրանքներով «շէնացրել» այսպէս ասած իր տարածքը ու անօգտագործելի թողել, միւսը նոյն կերպ եւ իր ստացած պարէնային օգնութիւնը ուղղակի յատակին շաղ էր տրւած: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչի համար, չէ՞ որ նման օգնութիւնները յատկացւում են ձեր եւ ձեր նմանների բարեկեցութիւնը փոքրիշատէ բարելաւելու համար եւ նման կերպ վերաբերմունքը յատկացւած պարէնին, ուղղակի անթոյլատրելի է: Հոգու անբացատրելի զգացումով թողեցինք տարածքը երկու պատճառով՝ նախ տեսանք անբացատրելի ստեղծւած բարեկեցիկ պայմաններ, ու որ ամենակարեւորն է, ղեկավարութեան կողմից անմնացորդ ուշադրութիւն բնակիչների հանդէպ, որը ամենակարեւոր գործօնն է նման իրականութիւնում յայտնւած անհատների համար: Եւ  դրա կողքին լսեցինք յանձնախմբի դժգոհութիւնները եւ ականատես եղանք անցանկալի իրավիճակների, թէ որքան անողոք կարող են լինել մարդիկ, ովքեր իրենք յայտնւելով անօթեւան պայմաններում, չհասկանան իրենց նմաններին, իրենք եւս չաշխատեն օգտակար լինել մարդկանց, ովքեր իրենցից վատ իրավիճակներում են եւ ամենակարեւորը՝ չգնահատեն այն մարդկանց աշխատանքը, ովքէր բառացիօրէն գիշեր ու ցերեկ անընդմէջ հետեւում են նրանց բարեկեցութիւնը ապահովելուն՝ խնամում ու հոգ են տանում անմնացորդ նւիրումով, որի մասին վկայում էին նաեւ բնակիչները, որոնց հետ մենք ինքներս զրուցեցինք: Խօսքը  հանգստեան տան վարիչ մարմնի անհատների մասին է եւ ամենօրեայ հետաքննութեան անհրաժեշտութիւն չկայ, վկայելու համար նրանց կողմից արւած աշխատանքի արդիւնքները,  դրանք արւած փաստացի գործերն են, որոնց վկաները եղանք մենք:

Եկէք բոլորս մէկ պահ սթափ գնահատենք եղած անշահախնդիր գործի ու նւիրումի սահմանագիծը, որը շատ յաճախ հարազատ ծնողի խնամքին համազօր տեսք է ստանում ու հատում է սահմանւած արժեհամակարգը, վերածւում մարդկայինի բարձր «համախտանիշի»:Այո, այսօր էլ մեր մէջ կան մարդիկ, ովքեր առանց աշխատավարձի կամ որեւէ ակնկալիքի կարող են ծառայել մարդկային արժէքներով ուղղորդւած ու նման հոգատարութեամբ շրջապատել անօթեւան մարդկանց, ովքեր ճակատագրի բերումով նման իրավիճակներում են յայտնւել:

Սա էր այն իրականութիւնը երկու տարբեր հասկացութիւնների եզրագծում յայտնւած հարցերի, որոնք գալիս են ապացուցելու մեր հասարակութեան այն բացերը եւ այն դրական երեւոյթները, որոնք կարող են փոխհասկացողութեամբ լրացնել մէկ-մէկու, յարգանքի ու գնահատման արժանացնել մարդկանց, ում գործում կայ անշահախնդիր նւիրում ու դառնալ փայլուն օրինակ՝ բարձր գիտակցութեամբ հասարակութիւն ունենալու բոլոր չափորոշիչներով:

Մեզ փոխանցեցին նաեւ, որ ցաւօք սրտի, նոյնիսկ թաղամասի «Երեւելիների» կողմից առաջարկ է եղել փակել այս բարեգործական հաստատութիւնը, որը ապահով տանիք է  նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը...

Ինչո՞ւ ենք աջակցելու, գնահատելու եւ մեր լուման բերելու փոխարէն քարկոծում նման նախաձեռնութիւնները, ինչի՞ ենք ուզում հասնել դրանով: Հարց է առաջանում, որն է նման առաջարկի  տրամաբանութիւնը:

Հաշտեցման եզրեր գտնելու փոխարէն, եկէ՛ք աւելի չխորացնենք եղած անդունդը:

Լուրը քաղւած է  «Ալիք» օրաթերթ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ