Իրանի սիմֆոնիկ նւագախումբը եւ Քորալ երգչախումբը գլխաւորութեամբ Անուշիրաւան Ռոհանիի եւ Ռազմիկ Օհանեանի, կատարումներով են հանդէս եկել Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում:
Այս մասին ԻՍՆԱ լրատւական գործակալութիւնը վկայակոչելով Ռուդաքի ֆոնդի հաղորդմանը, նշել է նաեւ, որ կատարումները տեղի են ունեցել Հռոմի Սանտա Մարիա եկեղեցում:
Նւագախմբի կատարմամբ հնչել է նաեւ Քամքարների «Նահատակների», ինչպէս նաեւ Անուշիրաւան Ռոհանիի «Անձրեւի կաթիլները» եւ «Իրանական պարտէզ» ստեղծագործութիւնները, որոնք արժանացել են հանդիսատեսի ուշադրութեանը:
Նոյն աղբիւրը շարունակում է, որ համերգը երկու երկրների Մշակոյթի նախարարութիւնների, ինչպէս նաեւ «Ռուդաքի» հիմնարկութեան եւ Հռոմի Սապիենզա համալսարանի երիտասարդների սիմֆոնիկ նւագախմբի միջեւ համաձայնութեան արդիւնք է:
Երեկոյթին ներկայ են եղել Իրանի Մշակոյթի նախարարութեան եւ «Ռուդաքի» կենտրոնի, ինչպէս նաեւ դեսպանութեան ներկայացուցիչները, Վատիկանի դեսպանը, եւ Իտալիայի Մշակոյթի նախարարութեան պատասխանատուները:
Ծրագիրը կրկնւել է Թեհրանի «Վահդաթ» օպերետային համալիրում, հինգշաբթի, դեկտեմբերի 7-ին:
Լուրը քաղւած է «Ալիք»-ից