Խոր ցասումով ու մեծ վրդովմունքով լսեցինք Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Երուսաղէմ քաղաքի կապակցութեամբ եւ իր երկրի դեսպանատունը այնտեղ փոխադրելու մասին:
Մեծապէս սխալ եւ անարդար այս որոշումի դէմ մենք մեր բողոքի եւ դատապարտութեան ձայնն ենք բարձրացնում, որովհետեւ ե՛ւ իսլամութեամ համար ե՛ւ քրիստոնէութեան համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղէմը իբրեւ միաստւածեան կրօնների կենտրոն անբաժան մասն է կազմում Պաղեստինի: Եւ այդ որոշումը խաղաղութեան հաստատման ու պաղեստինցի ժողովրդի անկախութեան ձեռքբերման հակոտնեայ ընթացք է:
Ուստի, կոչ ենք ուղղում աշխարհի արդարասէր ու խաղաղասէր ժողովրդների հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարութեան, որպէսզի ամէն ինչ անեն այս որոշումը բեկանելու համար:
Սեպուհ Արք. Սարգիսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի