ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԵՒ ԹԵՄԻ ԱԶԳ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

 

Երեքշաբթի, 5 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան, Անթիլիասի մայրավանքին մէջ –Լիբանան- բացումը կատարւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին, որը գումարւում է չորս տարի մէկ։ Ժողովին նախագահելու է Ս. Աթոռիս հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։

Չորս տարին մէկ գումարւող Ազգային ընդհանուր ժողովին մասնակցում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի թեմակալ առաջնորդներն ու թեմերի կողմից ընտրւած պատգամաւորները։ Սոյն ժողովին մասնակցելու համար Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած պատգամաւորներ, գլխաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, երկուշաբթի 4 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան մեկնեցին Լիբանան։

Ժողովը քննարկելու է Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովների քառամեայ գործունէութիւնը եւ իր գնահատանքը պիտի տայ։ Ժողովի օրակարգի վրայ են լինելու նաեւ զեկուցումներ  եւ քննարկումներ մեր եկեղեցին ու հայակեանքը յուզող հիմնահարցեր ինչպիսիք են քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութեան, երիտասարդութեան, հայ ժողովրդի պահանջատիրութեան, այլ խօսքով հայ դատի եւ սփիւռքի հզօրացման եւ վերականգնումի հետ կապւած հիմնահարցերը։ Քառօրեայ աշխատանքի աւարտին Ազգային Ընդհանուր Ժողովը, իր վերջին նիստին, ընտրելու է Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովները։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com