Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի Դեսպանատան Աշխատակազմին

Կիրակի դեկտեմբեր 3, 2017-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների և ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:

Պատարագից յետոյ բարձրացան Առաջնորդարանի դահլիճ շնորհակալութիւն յայտնելու թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին և այդ առիթով մի գեղեցիկ բովանդակութեամբ յուշագիր յանձնեցին Սրբազան Հօրը: