Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան-ի նախագահութեամբ, Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ:
Սրբազան Հայրը նախ հակիրճ բացատրութիւններ տւեց եկեղեցում մկրտութեան, նշանին եւ Ս. պսակին առնչւող մի շարք կարգապահական խնդիրների շուրջ:
Ապա նկարիչները պատասխաններով և որոշ առաջարկութիւններով դիմեցին Սրբազան Հօրը:
Առաջնորդ Սրբազան Հայրն ուշադիր լսեց բացատրութիւնները և թելադրութիւններ արեց, նաև թելադրեց Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանին հետևել և ընթացք տալ յարմար առաջարկութիւններին: