Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Ամէն տարի Հայոց Եկեղեցին յատուկ հանդիսաւորութեամբ նշում է իր հիմնադիր առաքեալների Ս. Թադէոսի եւ Ս. Բարթողիմէոսի տօնը, պանծացնելով նրանց յիշատակը եւ եկեղեցու հաւատացեալների գիտակցութեան մէջ վերակենդանացնում նրանց առաքելութեան եւ նահատակութեան խորհուրդը։

Արդարեւ ուրբաթ 1 դեկտեմբեր 2017-ին Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս մատուռում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ, որը  մատոյց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան։ Խորանի վրայ պատարագիչ Սրբազան հօր սպասարկում էին Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանն ու բարեշնորհ Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանն ու բարեշնորհ Մայիս սարկաւագ Մատթէոսեանը։ Ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Գէորգ եկեղեցու երգեցիկ խումբը ղեկավարութեամբ օրդ. Օդէթ Մուրադեանի։ Մեծ թւով հաւատացեալ ուխտաւորներ ներկայ գտնւեցին Ս. պատարագին։

Պատարագիչ Սրբազան հայրը իր քարոզի սկիզբը ողջունեց ներկայ ուխտաւոր ժողովրդին եւ մեծապէս գնահատեց իրենց խուռներամ մասնակցութիւնը Ս. պատարագին, այնուհետ Սրբազան հայրը անդրադարձաւ Քրիստոսի առաքեալների անշահախնդիր  եւ նւիրեալ աւետարանչական գործին, որի  արդիւնքում քրիստոնէութիւնը Պաղեստինի սահմաններից դուրս գալով հասաւ մինչեւ Փոքր Ասիա, հեռաւոր Հնդկաստան եւ միւս կողմից մինչեւ Եւրոպա ու Հայաստան։ Հայաստանում քրիստոնէական լոյսը քարոզողները եղան Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս առաքեալները։ Նրանք լցւած աւետարանչական սիրով ու Քրիստոսի յարութեան հաւատքով անվախօրէն քարոզեցին Յարուցեալ Փրկիչը արհամարհելով ամէն տեսակ դժւարութիւն, հալածանք ու չարչարանք։

Օրւայ հայոց Սանատրուկ թագաւորը ի տես իր դստեր Սանդուխտի եւ քրոջ  Ոգուհու քրիստոնէացման, կատաղած նախ փորձեց տարհամոզել նրանց, սակայն երկուքն էլ անդրդւելի մնացին, նախընտրեցին նահատակութիւնը քան ետ դարձը դէպի հեթանոսական կրօնը։ Թագաւորը ճարահատեալ թելադրում է մահւամբ պատժել իր դստեր եւ քրոջ եւ երկու առաքեալներին։ Թագաւորը չէր կարող պատկերացնել, որ առաքեալների եւ իր հարազատների նահատակութիւնը կարող էր պատճառ դառնալ հարիւրաւոր  եւ հազարաւոր հաւատացեալների քրիստոնէացման։ «Իրենց նահատակութեամբ թափւած արիւնը եղաւ սերմը եկեղեցու, ասաց քարոզիչ Սրբազան հայրը եւ այդ սերմը ծլեց, ծլարձակւեց ու հայոց բերքառատ հողում տւեց մէկի  տեղ հարիւր, վաթսուն եւ երեսուն»։ Իր քարոզի մի այլ մասում Սրբազան հայրը շեշտելով մեր եկեղեցու առաքելութիւնը, ասաց. «Մեր եկեղեցու առաքելականութիւնը մեր առաքելութիւնն է, այսինքն պահպանումն ու ինչու չէ տարածումը քրիստոնէական մեր հաւատքին»։

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն Աջովն Ս. Գէորգ Զօրավարին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ