Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իմաստութեան Համաշխարհային օրւայ Նշում

Թւականիս 20 նոյեմբերի կէսօրին ժամը 12-ին, տեղի ունեցաւ Իմաստասիրութեան համաշխարհային օրւայ նշումը Իրանի «Իմաստութեան եւ Փիլիսոփայութեան» հիմնարկում, նախագահութեամբ դոկտ. Հոջ. Խոսրոփանահի։

Սոյն համագումարին մասնակցեցին եւ իրենց զեկոյցը ներկայացրեցին հիմնարկի տնօրէն դոկտ. Ղոլամ Հոսէյն Էբրահիմի Դինանին «Իմաստութեան իմաստը միաստւածեան կրօններում», Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերհ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից՝ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանը «Իմաստութիւնը Քրիստոնէութիւնում», Դոկտ. Սէյէդ ՄոստաՖա Մոհաղեղ Դամադը «Իմաստութիւնը միաստւածեան կրօններում»Արեւելեան Ասորի եկեղեցու Առաջնորդ Եպս. Մար Ներսայ Բէնեամինը «Իմաստութիւնը Աստւածաշնչում» եւ Դոկտ. Արդաշիր Խորշիդեանը «Իմաստութիւնը Աւեստայում» եւ վերջապէս պրն. Արաշ Աբային «Իմաստութիւնը հրէութեան աղբիւրներում» թեմաներով։

Քահանահայրը իր դասախօսութեան մէջ, հայրաբանական աղբիւրներից մէջբերումներ անելով ներկայացրեց Քրիստոսին, որպէս Աստծու իմաստութիւնը, որ վեր է ամէն մտքից եւ խօսքից։ Դասախօսութեան ընթացքին ակնարկւեց Աստծու իմաստութեան Արարիչ լինելուն, պարագան լուսաբանելով Ս. Ներսէս Լամբրոնացի կաթողիկոսի իմաստութիւն Սողոմոնի գրքի մեկնաբանութեամբ։ Նաեւ խօսւեց Քրիստոսի Աստծու լեցնութիւն (Պլերոմա) եւ (Իկոն) Աներեւոյթ Աստծու պատկեր լինելու մասին։

Վերջում տեղի ունեցաւ յուշանւէրների բաշխում։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ