Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի դիւանն այցելեց Սրբազան Հօրը

Երեքշաբթի 28 նոյեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներից՝ տկն. Ժանեթ Կարապետեանին և պրն. Արսէն Խոսովեանին:

Դիւանն եկած էր խորհրդակցելու Սրբազան Հօր հետ Ս. Մինասի և եկեղեցու անւանակոչութեան տօնի հետ կապւած հարցերի մասին:

Սրբազան Հայրը յայտնեց իրենց, որ այս տարի տօնը տօնելու ենք ուրբաթ 15 դեկտեմբերին և թելադրեց, որ եկեղեցու բարերարներին հրաւիրել ներկայ լինելու արարողութեանը, ինչպէս նաև կարևորութեամբ շեշտեց եկեղեցական արարողութիւնների կատարեալ և կանոնաւոր կատարողութիւնը: