Այցելութիւններ «Արտակ Մանուկեան» Թանգարան

Թւականիս նոյեմբերի 3 և 4-ին Իրան ժամանած Հայաստանի Մատենադարանի մասնագէտներ և համալսարանի դասախօսներ՝ Դաւիթ Ղազարեանը և Ինեսա Դանէլեանը, ուղեկցութեամբ լուսանկարիչ Նիկոլի, այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան: Նրանք ուսումնասիրեցին ցուցադրւած ձեռագիր գրքերը:

Հուսկ Հաստատութեան կողմից կազմակերպւած երկօրեայ «Հայ Դատն Այսօր» համագումարին մասնակցելու համար, Թեհրան ժամանած դոկտ. Ստեփան Գրիգորեանը, դոկտ. Վահրամ Բալաեանը և դոկտ. Բագրատ Էստուկեանը, նոյեբերի 15-ին, ընկերակցութեամբ Հուսկ Հաստատութեան ներկայացուցիչների, այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան: