
Երեքշաբթի, հոկտեմբերի 31-ին Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների ուսանողները, ուսուցիչների եւ պատասխանատուի ընկերակցութեամբ այցելեցին Իրանի Ազգային թանգարան, դիտելու Հայաստան-Իրան համատեղ ցուցահանդէսը:
Մինչ այցը, դասընթացների պատասխանատու Քլարա Աղախանեանը պատմական հակիրճ տեղեկութիւններ ներկայացնելով, նախապատրաստեց գիտարշաւախմբին՝ նրանց ուշադրութեանը յանձնելով նախնիներից թողած հրաշալիքները:
Այցն աւարտւեց ցուցահանդէսի իրերի ամբողջական պատկերը պարունակող տեսաժապաւէնը դիտելով:

Հարկ է նշել կիրակի նոյեմբերի 5-ին, նոյն թանգարանն այցելեցին Նւարդ Գիւլբենգեան Տղայոց Տարրական Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները:
{gallery}201711/2017112101{/gallery}