Թեհրանի Հայոց Թեմի Շինարարական Մարմնի Գործունէութեան Զեկոյց – 2

Պարբերաբար ներկայացնելով Շինարարական Մարմնի անցեալ 5 ամսւայ ընթացքին կատարւած աշխատանքները, այժմ ներկայացնում ենք մի քանի Ազգային դպրոցներում կատարւած նորոգութիւնները՝

«Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզում

Յուլիս ամսին, կատարւել են շինարարական մի շարք աշխատանքներ ըստ հետեւեալի՝

1. Ներկւել են մետաղեայ դուռ եւ պատուհանները, միջանցքների, գրասենեակների եւ սրահի պատերն ու մասամբ առաստաղները

2. Նորոգւել են խմելու ջրի խողովակների, կաթսայատան, ջերմային համակարգի մարդկոցների եւ դրանց կցամասերի եւ այլ շինարարական բաղկացուցիչ մասերի խիստ կամ մասամբ վնասւած եւ փտած մասերը

Հայոց ազգային «Նայիրի» տարրական տղայոց դպրոցում

Օգոստոս ամսին, իրականացւել են հետեւեալ աշխատանքները՝

1. Տեղակայւել է առկայ զովամուղը

2. Սւաղւել ու ներկւել է առաջին դասարանի ու նաեւ դէպի փողոց հարող պատը, բարերար՝ Պրն. Մարտիրոս Ասլանեանի  ծախսով

3. Ներկւել է առաջին յարկի միջանցքը

Հայոց ազգային «Նայիրի-Սողոմոնեան» ազգային դպրոցում

Օգոստոս ամսին, իրականացւել են հետեւեալ աշխատանքները՝

1. Նորացման են ենթարկւել  դասարանների փայտէ դռները

2. Ընդհանուր ներկման են յանձնւել, դասրանները, միջանցքը եւ երկրորդ յարկի սրահը

Հայոց ազգային «Արարատ» դպրոցում

Օգոստոս ամսին, դպրոցում կատարւել են շինարարական ընդհանուր նորոգումներ ըստ հետեւեալի՝

1. Նորոգւել է, բուֆէի կտուրի ջրամեկուսիչ ծածկանիւթի թաղանթը

2. Նորոգւել եւ ներկւել է մարզասրահի խոնաւութեան հետեւանքով վնասւած պատը