ՄԵՆՈՆԱՅԹ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Կիրակի 13 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Քանատայի Մենոնայթ եկեղեցու ներկայացուցիչներ առաջնորդութեան Մենոնայթ եկեղեցու Միջին Արեւելքի եւ Իրանում ներկայացուցիչներ՝ Քորտոն եւ Քարոլային ԷփՖրանսէնների:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իրենց ներկայութիւնը, բարի գալուստ մաղթեց նրանց եւ գնահատեց իրենց անկեղծ յարաբերութիւնները հայ եկեղեցու եւ Ղոմի հոգեւորականութեան հետ: Այնուհետ Սրբազան հայրը հրաւիրեց նրանց եկեղեցի Ս. պատարագին ներկայ գտնւելու: