Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Հայ երախտարժան ուսուցիչը նման է Աւետարանի մշակին»-ասաց Առաջնորդ Սրբազան հայրը

Ուրբաթ 3 նոյեմբեր 2017-ի առաւօտեան, Ս. Գէորգ եկեղեցում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Իրանահայ Ուսուցիչների Միութեան վարչութեան տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն իրանահայ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների հոգւոյ խաղաղութեան համար։

Առաւօտեան նախ տեղի ունեցաւ գիշերային ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրանահայ Ուսուցիչների Միութեան հանգուցեալ հիմնադիրների եւ ընդհանրապէս ի Տէր հանգած ուսուցիչների հոգիների խաղաղութեան համար։

Արարողութեան ներկայ էին Պատգամաւորական Ժողովի Բ. ատենապետ պրն. Վահիկ Աղաքեանը, Թեմական Խորհրդի երկրորդ ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանն ու ատենադպրուհի տկն. Արմինէ Սէթխանեանը։

Արարողութեան աւարտին Առաջնորդ Սրբազան հայրը քարոզեց օրւայ խորհուրդի մասին։ Սրբազան հայրը նախ մեծապէս գնահատեց Իրանահայ Ուսուցիչների Միութեան վարչութիւնը, որ ամէն տարի յատուկ նախանձախնդրութեամբ եւ յարգանքով կազմակերպում է այս յիշատակի արարողութիւնը «Մեր ուսուցիչները Ս. Մեսրոպ Մաշտոցի շնչով ու ոգով  լիցքաւորւած, իրենց խնամքին յանձնւած հայ մանուկը դաստիարակեցին հայոց աննման լեզւի շունչով ու գիտութեամբ եւ իրենց տքնաջան աշխատանքով սերունդները զինեցին անմահութեան զէնքով, հայոց լեզւի գիտութեամբ» ասաց Սրբազան հայրը։

Իր խօսքի մի այլ բաժնում Սրբազան ցաւ յայտնեց, որ այսօր մեր դպրոցները պաշտօնավարող ուսուցիչներից եւ ոչ մէկը ներկայ էր։ Ներկայ էին միայն Արաքս ազգային կրթահամալիրի տեսչուհին եւ հանգստեան սեմին եղող Ահարոնեան մանկապարտէզի տեսչուհին։

Հոգեհանգստեան արարողութեան աւարտին եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ գեղարւեստական փոքրիկ յայտագիր, որը վարեց միութեան նախագահուհի՝ տկն. Անահիտ Արտաշեան-Աւագեանը։ Ասմունքով ելոյթ ունեցան տկն. Անէթ Բաղդասարեանը և աշակերտներ՝ Անդրէ Պօղոսեան եւ Մոնթէ Իսմայիլեանը։

Վերջում մի անգամ եւս արտայայտւեց Առաջնորդ Սրբազան հայրը, որ հայ ուսուցչին կոչեց խաղաղութեան, սիրոյ եւ հաւատքի առաքեալ, նման Աւետարանի մշակին,  որ կոչւած է նոր սերունդին հաղորդակից դարձնելու ազգային եւ հոգեւոր արժէքներին։

Յայտագիրը աւարտւեց համեստ հիւրասիրութեամբ, որի աւարտին Սրբազան հայրը Պատգամաւորական Ժողովիի ու Թեմական Խորհրդիի ներկայացուցիչների եւ արարողութեան մասնակցող Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Ս. Գէորգ եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ այցելեց Ս. Գէորգի շրջափակում գտնւող ծերանոցի երկու մասնաբաժինները եւ զրուցեց պատասխանատուների հետ, նրանց մաղթելով առողջութիւն եւ Ս. Հոգով զօրութիւն։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ