Ազգային Առաջնորդարանի Այցելուներ

Երկուշաբթի հոկտեմբեր 30, 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում հարցազրոյց ունեցաւ Լիբանանի «Ալմայադին» լրատւական հեռուստաընկերութեան, Իրանի գրասենեակի լրագրողների հետ:

Սրբազան հայրը, արաբերէն լեզւով ընթացող հարցազրոյցի ընթացքին, ներկայացրեց իրանահայութեան համայնքն ու կեանքը, շեշտելով Իրան-Հայաստան փոխադարձ յարաբերութիւնների մասին, շեշտելով, որ հայութիւնը հազարաւոր տարիների պատմութիւն ունի Իրանում:

Ապա, առաջնորդարանի իր գրասենեակում, Սրբազան Հայրն ընդունեց, Ֆրանսիայում բնակւող Իրանահայ Ֆիլմի և թատրոնի բեմադրիչ՝ Արբի Յովհաննիսեանին:

Պրն. Յովհաննիսեանն ընդհանուր զեկոյց ներկայացրեց Սրբազան Հօրը «Արտակ Մանուկեան» թանգարանին նւիրած իր որոշ իրերի ու գեղարւեստական գործերի մասին:

Սրբազան Հայրը գնահատեց պրն. Յովհաննիսեանի աշխատանքը և յաջողութիւն մաղթեց իրեն: