Հ.Բ.Ը.Մ.-ի Վարչութեան Նախագահի այցն Առաջնորդ Սրբազանին

Թւականիս կիրակի հոկտեմբերի 29-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Թեհրանի մասնաճիւղիՎարչութեան նախագահ՝ պրն. Նժդէհ Մութաֆեանին:

Սրբազան Հայրը ժողովի էր հրաւիրել պրն. Մութաֆեանին որոշ թելադրութիւններ և ուղղութիւններ տալու Ն. Գիւլբենգեան և Մարի Մանուկեան դպրոցների կրօնի դասի և ուսուցիչների հարցերով և այնուհետ պրն. Մութաֆեանը յայտնեց, որ միջին արևելքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատասխանատու՝ պրն. Վազգէն Եագուպեանը մօտ օրերին Թեհրան է ժամանելու: