Դասախօսութիւն «Ալզայմեր»-ի մասին «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանում

Կիրակի, հոկտեմբերի 15, 2017 թւին «Ա.Աւետիսեան» ազգային բուժարանի կենտրոնում, ուղեղի և ջղերի մասնագէտ՝ դոկտ. Մահբուբէ Հաղիղիի կատարմամբ տեղի ունեցաւ դասախօսութիւն, «Ալզայմեր» թեմայով:

Մասնագէտը հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց ներկաներին, «Ալզայմեր»-ի նախանշանների և հետևանքների վերաբերեալ և պատասխանեց ներկաների հարցերին:

Ծրագրի աւարտին բուժարանի միջոցով պատրաստւած համապատասխան բացիկներ յանձնւեցին ներկաներին:

«Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանի Խնամակալ Մարմին և Տնօրէնութիւն