ՀՀ Արդիմպեքս ՍՊԸ-ի Գլխաւոր Տնօրէնի Այցը Առաջնորդ Սրբազան Հօր

Շաբաթ 21 հոկտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց ՀՀ Արդիմպեքս ՍՊԸ-ի գլխաւոր տնօրէն՝ պրն. Ռոբերտ Ա. Տոնոյեանին և իր խորհրդատու՝ պրն. Արմէն Ասատրեանին:

Այցելութեանը ներկայ էին Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանը և Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի Ա. Ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը:

Պրն. Տոնոյեանն եկած է Թեհրան, Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութեան զարգացման հեռանկարով:

Սրբազան Հայրն ողջունեց հիւրերին և համոզմունք յայտնեց, որ այս այցն կը նպաստի հայ-իրանական տնտեսական կապերի զարգացմանը: Ապա որոշ բացատրութիւններ տւեց հիւրերին իրանահայ և յատկապէս թեհրանահայ գաղութի մասին: