Կարծիքների Փոխանակում

Երեքշաբթի 17 հոկտեմբեր 2017-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ. Թեմի Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին և Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ա. Ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանին:

Այս այցելութիւնն առիթ էր կարծիքների փոխանակման և զրուցելու թեմի հետ կապւած կալւածային և այլ հիմնահարցերի մասին: