Վերպատւելի Միշէլ Աղամալեանի այցն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի հոկտեմբերի 11-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց վերապատւելի Միշէլ Աղամալեանին:

Վերապատւելին զեկուցեց իրեն վստահւած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Հայոց Եկեղեցին» գրքի անգլերէնից պարսկերէն թարգմանութեան աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը նաև յանձնարարեց վերապատւելիին, որ կապ պահէ միւս յարանւանութիւնների հետ Իրանում եկեղեցիների մի խորհրդի կազմութեան հարցով, թելադրելով բոլորին հրաւիրել ժողովի:

Սրբազան Հայրն ուրախութեամբ իմացաւ նաև, որ վերապատւելին իր PHD-ն ստացած է Թեհրանի Համալսարանի Կրօնի Փիլիսոփայութեան բաժնից: Այս առիթով Սրբազանը շնորհաւորեց վերապատւելիին և յաջողութիւն մաղթեց իրեն:

Օրւայ վերջում Սրբազան Հայրը ընդունեց նաև նախկին իրանահայ, այժմ կիպրաբնակ տկն. Գայիանէ Տ. Աւետեանին: