Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի հոկտեմբերի 11-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց օր. Իսկուհի Ասատրեանին և տկն. Քլարա Աղախանեանին:

Օրիորդ Իսկուհին Թ.Հ.Թեմի Երեկոյեան Հայերէնագիտական Դասընթացների գծով տարիներ ի վեր ժրաջան վարել է քարտուղարուհու պաշտօնը և վերջին տարիներին ընդհանուր պատասխանատուհու պաշտօնը:

Հանգստի կոչւելու բերումով Սրբազան Հայրը խորհրդակցութեամ Թեմական Խորհրդի հետ հրաւիրեց տկն. Քլարա Աղախանեանին շարունակելու օր. Իսկուհու պագտօնը:

Սրբազանը գնահատեց օր, Իսկուհու անշահախնդիր ծառայութիւնը, արևշատ և երկար կեանք մաղթերլուձ Իսկ տկն. Քլարային մաղթեց բեղուն գործունէութիւն: