Հ.Մ «Արարատ» կազմակերպութեան Սկաուտների այցը՝ «Ա. Մանուկեան» թանգարան

Ուրբաթ, դեկտեմբերի 4-ին, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական Միութեան նախաձեռնութեամբ, կրտսեր հատւածի անդամներից շուրջ 50 գայլիկ-արծւիկներ այցելեցին «Ա. Մանուկեան» թանգարան:

Այս այցը կրտսեր սկաուտների համար անակնկալ նորութիւն էր: Նրանք մեծ ոգևորութեամբ լսում էին տրւող բացատրութիւններին, հետևում և առիթ էին փնտրում հարցեր ուղղելու համար:

Գայլիկ-արծւիկները նրանից յետոյ կարգապահ շարքերով մեկնեցին Ս. Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու օրւայ արարողութեանը եւ Ս. Պատարագին: