Ռուդոլֆ Խառատեանն Այցելեց Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրան ժամանած Հայ Բալետի արտիստ և պարուսոյց Ռուդոլֆ Խառատեանին: 

Պրն. Խառատեանը Թեհրան է ժամանել Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան արւեստից միութեան հրաւէրով, որպէսզի նոյն միութեան պարախմբի աշակերտները մասնակցեն իր գլխաւորութեամբ կազմակերպւած դասընթացներին:

Այցելութեանը, պրն. Խառատեանին ուղեկցում էր Հ.Մ.Ա.Կ.-ի արւեստից միութեան նախագահ՝ Ալէքս Կարապետեանը:

Այցելութեան ընթացքին Սրբազան Հօր և յարգելի հիւրի միջև արւեստի ոլորտում զրոյց ընթացաւ և աւարտին Սրբազան Հայրն արւեստի բնագաւառում մեր ներդրումների մասին տեղեկութիւններ փոխանցեց պրն. Խառատեանին: