Մեծարման և Գնահատման Երեկոյ Սրբազան Պաշտպանութեան Թանգարանում

Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի պատասխանատուների հրաւէրով և նոյն թանգարանի վայրում կայացաւ պարտադրեալ պատերազմում զոհւած նահատակների մի խումբ ընտանիքների գնահատման երեկոյ:

Այս ընտանիքները թանգարանին էին յանձնել իրենց նահատակ զինւորներից մնացած իրեր, փաստաթղթեր և լուսանկարներ:

Ծրագրին առանձին հրաւէրով ներկայ էին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, 12 հայ նահատակ զինւորների ընտանեկան պարագաներ, Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի ներկայացուցիչները:

Ծրագրում ելոյթ ունեցան թանգարանի տնօրէն՝ սարդար Խազրային, «Հազրաթ Ռասուլալլահ» բաժնի հրամանատար՝ սարդար Քոսարին և այլ անհատներ, ապա գնահատագրերի յանձման ժամանակ, բէմ հրաւիրւեցին հայ նահատակ զինւորների ընտանիքների ներկայացուցիչները, որոնց յանձնւեցին համապատասխան գնահատագրերը:

ԻՐԱՆ ԻՐԱՔ ՊԱՐՏԱԴՐԵԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ ԱՆՁՆՈՒՐԱՑՆԵՐԻ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Լուսանկարներ՝ Ժենիա և Ժուաննա Աւետեաններից