Այցելութիւններ՝ «Արտակ Մանուկեան» Թանգարան

 

Թւականիս, երկուշաբթի 4 սեպտեմբերի առաւօտեան, «Արտակ Մանուկեան» թանգարան այցելեցին Ֆրանսիայից և Իտալիայից ժամանած Թանգարանների Միջազգային Խորհուրդ (ICOM)-ի տնօրէնները:

Հիւրերին ուղեկցում էր նաև պրն. Թաբաթաբային, նոյն խորհրդի տնօրէնն Իրանում:

Երեքշաբթի սեպտեմբերի 12-ին թանգարան այցելեցին նաև Երևանի Ղազարոս Սարեանի երաժշտական ուսումնարանի սաները, ընկերակցութեամբ իրենց դասախօսների և տկն. Արփի Աճեմեանի: