ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հ.Մ. Սիփան Միութեան Սկաուտական Կազմն այցելեց Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի թւականիս 5 սեպտեմբերի առաւօտեան ժամը 10։30-ին, Ազգ. Առաջնորդարանի դահիլճում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Հ. Մ. Սիփան Միութեան սկաուտական բաժանմունքի գերագոյն կազմին եւ Միութեան վարչութեան ներկայացուցիչներին։

Այցելութեան նպատակն էր Անզալիի բանակումին մասնակից նոր երդւեալ սկաուտների թաշկինակների օրհնութիւնը։

Սրբազան հայրը Պահպանիչ աղօթքով օրհնեց թաշկինակները, սկաուտական բաժանմունքի անդամները, պատասխանատուները։ 

Ապա Սրբազան հայրը, որպէս օրհնութիւն եւ Աստծու պահպանութիւն սկաուտական բանակումին, մասնակից անդամներին նւիրեց նորատիպ գրպանի կտրւածքով Աւետարան ըստ Յովհաննու։ 

Պատւիրակութիւնը Սրբազան հօր օրհնութիւնը ստանալով եւ իր գոհունակութիւն եւ երախտագիտութիւնը յայտնելով, թողեցին ազգային առաջնորդարանը։ 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com