ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒ

Չորեքշաբթի 23 Օգոստոս 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Բաբախանեանին, որ իր կարգին ամփոփ զեկուցեց կոմիտէի աշխատանքների մասին։