Թեհրանահայ Արւեստագէտները «Արտակ Մանուկեան» թանգարանում

Ս. Աստւածածնի վերափոխման տօնի առիթով, թւականիս օգոստոսի 15-ին «Արտակ Մանուկեան» թանգարանում գեղարւեստական և մշակութային մթնոլորտ էր: 

Սոյն տօնի առիթով հրաւիրւել էին թանգարան այցելելու վաստակաւոր նկարիչ՝ Լալիկ Թաշճեանը, «Արձանագործութեան Մայր»՝ Լիլիթ Տէրեանը, բանաստեղծուհիներ՝ Աստղիկ Բաբայեան և Արփի Ալեքսանդրը, արւեստագէտ՝ Լիդա Բերբերեանը, արշիտեկտ և դոկտորայի դասախօս՝ Վերժիկ Խաչիկեանը, գեղանկարիչ՝ Ծաղիկ Յովսէփեանը, դաշնակահարուհիներ՝ Ռոզա Քէշիշեան և Լուիզա Աւետիսեանը, փայտի քանդակագործ և համալսարանի դասախօս՝ Ռիմա Սարգսեանը և խեցեգործ՝ Ալւարդ Աբրահամեանը:

Ծրագրին մասնակցեց նաև հիւրաբար Թեհրանում գտնւող՝ Իսպանիայից ժամանած, «Խոստում» կինոյի դերասանուհի և ֆիլմի աշխատանքներին համագործակցող՝ Մարիէտ Մաթէոսեանը ընկերակցութեամբ օպերայի երգչուհի՝ Օֆիկ Մաթէոսեանի: