Սրբազան Հայրը հանդիպեց Իսլամական քաղխորհուրդների 5-րդ շրջանի Ժողովրդի Ընտրեալին

Երեքշաբթի օգոստոս 13-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց իսլամական քաղխորհուրդների 5-րդ շրջանի Թեհրանի, Ռէյի եւ Թաջրիշի ժողովրդի ընտրեալ՝ պրն. Մոհամմէդ Ջաւադ Հաղշէնասին:

Հանդիպման ընթացքին ընդհանրապէս խօսւեց նոր հեռանկարների և աշխատանքների մասին և պրն. Հաղշենասը ընդգծեց քաղաքային կառավարման հարցում հայ քաղաքացիներին ուշադրութիւն ցուցաբերելու անհրաժեշտութիւնը:

Սրբազան Հայրը ընդգծելով Թեհրանի նման մեծ քաղաքի մշակութային ու հասարակական կառավարման հարցերում Թեհրանի քաղաքապետարանի նշանակութիւնը, ասաց. «Քաղաքապետի պաշտօնը մեծ նշանակութիւն ունի եւ դա ոչ միայն քաղաքապետի ու Թեհրան քաղաքի, այլեւ մշակութային հարցերում քաղաքապետի քաղաքականութիւնների եւ քաղաքացիների հասարակական ու մշակութային կեանքի վրայ դրա ազդեցութեան պատճառով է»:

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը և Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը: