Լուրեր հայոց ազգ. «Արարատ» դպրոցի 2016-2017 ուսումն. Տարւանից

Ստորև ներկայացնում ենք 2016-17 տարեշրջանում, Հայոց Ազգային «Արարատ» դպրոցի աշխատանքների զեկոյցը՝

Տօնւել են բոլոր Ազգային և Կրօնական Տօները եւ միջոցառումները՝

- Մայրական տօնի առիթով ծնողական խորհուրդը աշակերտուհիների մայրիկների համար համեստ նւէրներ էր պատրաստել իսկ աշակերտուհիները՝ բացիկներ:

- Զատկւայ տօնի առիթով ունեցել ենք Հաւկթախաղ:

- Տարրական օղակի աշակերտուհիները մասնակցել են 24 Ապրիլի Ծաղիկների մատուցման՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում և նոյն օրը Զատկւայ տօնի առիթով Ս. Հաղորդութիւն են ստացել:

- Միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիները մասնակցել են 24 Ապրիլի ծաղկեմատոյցին՝ «Արարատ» մարզաւանում:

- Միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիները Զատկւայ տօնի առթիւ Ս. Հաղորդութիւն են ստացել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:

- Մայիս 1-ի առթիւ ծնողական խորհուրդը աշակերտուհիների հայրիկների համար շնորհաւորանքի բացիկ էր պատրաստել:

- Տօնւել է պետական ուսուցչական օրը:

- Համբարձման առթիւ տօնակատարութիւն ենք ունեցել:

Աշակերտուհիներն ունեցել են հետևեալ արշաւները՝

- Դ տարրական եւ 7-րդ դասարանի աշակերտուհիները մասնակցել են «Թունեան» տարր. դպրոցում կազմակերպւած արշաւին:

- Զ տարր. դասարանի աշակերտուհիները մասնակցել են Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած արշաւին՝ «Արարատ» մարզաւանում:

- Դ, Ե եւ Զ տարր. դասարանի աշակերտուհիները մասնակցել են դպրոցի ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած արշաւին՝ «Արարատ» մարզաւանում:

- Միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիները մասնակցել են դպրոցի ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած արշաւին «Արարատ» մարզաւանում:

- Միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիները այցելել են موزه باغ فردوس - موزه سینما

- Բուֆէի եւ ծնողական խորհրդին օժանդակող ծնողները մասնակցել են ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած արշաւին՝ «Արարատ» մարզաւանում:

Կրթական, գիտական, խորհրդատւական եւ առողջապահական ծրագրեր՝

- Կրօնական թեմայով հաւաքներ են կազմակերպւել միջնակարգ օղակի Ա շրջանի աշակերտ-շակերտուհիների համար, որին ‎ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը:

- «Դոգմեչի» բուժարանի կողմից մասնագէտները Ա տարր. աշակերտուհիներին բացատրեցին բերանի եւ ատամների մաքրութեան կարեւորութիւնը: Նաեւ աշակերտներին մարմնամարզական մի քանի շարժումներ սովորեցրին:

- Ե եւ Զ տարր. աշակերտուհիները եւ միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիները մասնակցեցին 24 Ապրիլի յիշատակին դպրոցում կայացած գրաւոր մրցութեանը:

- Ա տարրական դասարանի աշակերտուհիները մասնակցել են جشن الفبا–ին:

Խորհրդատւական դասարաններ՝ ծնողների եւ աշակերտուհիների համար՝

- Տարրականի եւ միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիների միասնաբար մասնակցել են պատի թերթի պատրաստման, «صرفه جویی، کم مصرف کردن نیست، درست مصرف کردن است» թեմայով

- Դասախօսութիւն 9-րդ դասարանի աշակերտուհիների համար, որը կապւում էր իրենց  آمادگی دفاعی–ի դասին եւ թեման էր՝ «Պատերազմի կամ բնական աղէտների ժամանակ ինքնապաշտպանման ձեւերի ծանօթացում»:

Մշակութային ծրագրեր՝

- Գ տարր. աշակերտուհիները ներկայացրել են Յ. Թումանեանի «Սուտասանը»:

- Բ տարր.  աշակերտուհիները ներկայացրել են Ղ. Աղայեանի «Չորս եղանակը»:

Գնահատումներ եւ պարգեւատրումներ՝ 

- Աշակերտները շարքի վրայ գնահատւել կամ պարգեւատրւել են տարբեր առիթներով:

- Համադպրոցական խաղերին ենք մասնակցել:

- آزمون مرآت-ում աշակերտուհիները յաջողութիւններ են ձեռք բերել:

- Մասնակցել ենք Միջդպրոցական Օլիմպիադային:

- Աշակերտուհիները հոգեւոր նկարչութեան մրցութեանն են մասնակցել:

- «Իրանահայութեան» ցուցահանդէսին մասնակցող բոլոր աշակերտուհիներին յանձնւեց Կրթական խորհրդի կողմից ուղարկւած գնահատագրերը:

- Աշակերտուհիները մասնակցել են 8-րդ շրջանի կրթադաստիարակչական նախարարութեան կողմից դրւած մշակութային, արւեստի եւ գիտական  «مسابقات فرهنگی و هنری و علمی» մրցութիւններին:

- Աւարտական հանդէսներ են կազմակերպւել 6-րդ և 9-րդ դասարանների աշակերտուհիների համար: