ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանահայ երեք Թեմերի առաջնորդները մասնակցեցին վերընտրեալ նախագահի երդման արարողութեան

Շաբաթ 5 օգոստոս 2017 թւի երեկոյեան, Իրանի Իսլամական Խորհրդարանում (Թեհրան) տեղի ունեցաւ վերընտրեալ նախագահ՝ Հոջաթօլ Իսլամ Ուալմոսլէմին Դոկտ. Հասան Ռոհանիի երդման արարողութիւնը:

Սոյն արարողութեան ներկայ գտնւեցին աշխարհի աւելի քան 100 երկրների նախագահներ, նախագահների ներկայացուցիչներ, պաշտօնատարներ, Իրանում հաւատարմագրւող դեսպաններ, դիւանագիտական մարմինների ներկայացուցիչներ և այլ հրաւիրեալներ: Ներկայ էր նաև Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ պրն. Սերժ Սարգսեանը և Արտգործոց Նախարար՝ պրն. Էդիկ Նալբանդեանը:   

Սոյն արարողութեան յատուկ հրաւէրներով մասնակցեցին նաև Իրանահայ երեք Թեմերի առաջնորդները: Թեհրանի Հայոց Թեմի Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Նոր Ջուղայի Առաջնորդ Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդիպեցին Հ.Հ. նախագահ պրն. Սերժ Սարգսեանին և Իրանահայութեան ուրախութիւնը յայտնեցին իր մասնակցութեան համար: Ապա ողջունեցին  Եւրոմիութեան արտաքին դիւանագիտութեան պետ՝ տկն. Մոգերինի, Լիբանանի Հըզբալլա կուսակցութեան փոխ-նախագահ՝ Նաիմ Ղասեմին, Իրանի էներգետիկ ատոմական համակարգի քարտուղար՝ Ալի Աքբար Սալէհիին, Իրանի Իսլամական Յեղափոխութեան հոգևոր առաջնորդ՝ Այաթոլլա Խամէնէի գրասենեակի պետ՝ Գոլփայէգանիին և այլ պաշտօնական ու պետական հրաւիրեալներին: 

Դիւան  Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի

5 օգոստսոս 2017 թ. 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com