Ս. Աստւածածին Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներից այցելեցին Սրբազան Հօրը

Երեքշաբթի 1 օգոստոս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լևիկ Հայրապետեանը, պրն. Հայրիկ Շահբազին, տիկ. Հերմիկ Արշակեանը, տիկ. Ռիմա Տէր Ստեփանեանը և տկն. Յասմիկ Խալաֆեանը:

Խորհուրդը Սրբազան հօրը զեկուցեց եկեղեցում եւ եկեղեցու շրջափակում կատարւող նորոգութիւնների եւ այլ աշխատանքների մասին։ 

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց խորհրդին, ուժ ու կորով մաղթեց ապագայ աշխատանքների համար: