ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԳՈՐԳԱՆ - ՂՈՐՈՂ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 17 – 18, 2017-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ղորող, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի  եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:

Երկօրեայ ուխտագնացութեան արձանագրութիւնների համար դիմել Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Ս. Սարգիս Եկեղեցիների խորհուրդների քարտուղարութեան գրասենեակները:

Արձանագրութիւնները կատարւելու են 8, 9 և 10 Օգոստոս 2017-ին, ժամը 9-ից 13:00-ը: