ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԱՆԶԱԼԻ և ՌԱՇՏ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 10 – 11, 2017-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Անզալի և Ռաշտ, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի  եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:

Երկօրեայ ուխտագնացութեան արձանագրութիւնների համար դիմել Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Ս. Սարգիս Եկեղեցիների խորհուրդների քարտուղարութեան գրասենեակները:

Արձանագրութիւնները կատարւելու են 29, 30 և 31 Յուլիս 2017-ին, ժամը 9-ից 13:00-ը: