Աղօթք և Օրհնութիւն Ս. Սարգիս Եկեղեցում

Թւականիս հինգշաբթի 20 յուլիսի առաւօտեան, ժամը 9:30-ին Հայ Մարզա-Մշակութային Նայիրի Միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց Հայաստան ու դրանից յետոյ Վրաստան մեկնելը, մասնակցելու համար այնտեղ կայանալիք տարեկան ֆեստիւալին, իրենց պատասխանատուհիների հետ միասին եկան Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցի, որպէսզի Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:

Եկեղեցում Առաջնորդ Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, կատարեց յատուկ մի աղօթք, որից յետոյ Անսամբլի անդամուհիներին իր հայրական խրատը, քաջալերութիւնն ու օրհնանքը տւեց, իւրաքանչիւրին նւիրելով մի աղօթագիրք, որպէսզի իրենց հետ ունենալով, զանազան առիթներով բացեն, կարդան և աղօթեն:

Աւարտին Առաջնորդ Սրբազան Հայրը նրանց մաղթեց յաջողութիւն, հաճելի, ուրախ և անփորձանք ճանապարհորդութիւն: