ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ «ՕՔՍԻԴԱՆ» ԵՒ «ՄԱԴԱՐ ՂԱԼԲԷ ԱԹՈՄ» ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Այսու մեր համայնքի սիրելի հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ ժամանակին էկրան ելած Ֆիլմերին հետեւեցինք։

Յենւելով մեր երկու բանիմաց քահանայ հայրերի տւեալների վրայ, չքաջալերելով հանդերձ այս տիպի Ֆիլմերը, նրանց մէջ ըստ էութեան հակաքրիստոնէութեան որեւէ մի բան չնկատեցինք. իսկ քրիստոնեայի հասարակական կեանքի երեւոյթների քննադատումը քրիստոնէութեան քննադատում չի ընկալւում։

Իսկ այն ինչ եկեղեցականներին է վերաբերւում, դա կապւած է արտագաղթի այն տխուր երեւոյթին, որի համար քաղաքացիները ամէն միջոցի դիմելով փորձում են փոխուստ տալ երկրից։ Ինչպէս որ տեսնում ենք այս օրերին հիւսիսային ԱՖրիկայից, մարդիկ իրենց կեանքի գնով նոյնիսկ փորձում են Եւրոպա հասնել։

Ի վերջոյ, այդ Ֆիլմերը որեւէ ձեւով չպիտի խանգարեն իսլամ-քրիստոնեայ կրօնների եւ ժողովուրդների համատեղ կեցութիւնն ու սիրալիր յարաբերութիւնները. քանի զոյգ Ֆիլմերի նպատակը իսլամ եւ քրիստոնեայ կրօնների եւ ի մասնաւորի իրանեան հայրենիքի ժողովուրդների միասնականութեան ջատագովութիւնն է։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

18 Յուլիս 2017 

Թեհրան