ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 23 Յուլիս 2017 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ):

Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է: Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում   մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:

Ս. Սարգիս Առաջնորդարանիստ մայր եկեղեցում մատուցւելու է Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է  Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական Փոխանորդ):

Սկիզբ ժամերգութեան`ժամը 9:00

Ս. Պատարագ` ժամը 10:00

Քարոզ` ժամը 11:00

Երկուշաբթի 24 Յուլիս 2017 Յիշատակ Մեռելոց է:

Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը: