Հայրապետական Մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի Ընտրութեան և Օծման առիթով

Կիրակի 2 Յուլիս 2017-ին յընթացս Ս. և անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան և օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց և այս առիթով իր պատգամը տւեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը խօսելով Արամ Ա. Վեհափառի անցեալ 22 տարւայ աշխատանքների մասին, շեշտեց. «Երբ այս 22 տարիներին կողքից դիտում ենք, անցնող օրերը միայն և միայն Աստծուն փառք տալու, շնորհակալութիւն յայտնելու պատճառ ենք ունենում: Մի պատճառ, որ անցնող 22 տարիների ընթացքին Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոցին շնորհեց իմաստութիւն և Աստւածային շնորհք, որով վարեց, ցանեց և աշխատեց հայ ժողովրդիև մեր եկեղեցու անդաստանի մէջ»:

Սրբազան Հայրը շեշտեց նաև՝ «Արամ Ա. Վեհափառը եղաւ այն քաջակորով հայրապետը, որ պաշտպան հանդիսացաւ իր ժողովրդի և իր եկեղեցու փառքին և հարցին: Որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, նա նաև ոչ միայն իր քարոզներով, այլ նաև իր ելոյթներով և յաճախակի այցելութիւններով, միշտ զօրավիկ կանգնեց Հայաստանի Հանրապետութեան նախագահին, կառավարութեան և ժողովրդին, ինչպէս նաև Ղարաբաղի Հանրապետութեան և Ղարաբաղի ժողովրդին»: «Նա ամէն ինչ անում է, որպէսզի մեր ժողովորդե և մեր եկեղեցին կարողանայ լաւագոյն կերպով դրսևորեն իրենց ինքնուրոյնութիւնը»:

Եկեղեցիներում հայ ժողովրդի զաւակները ներկայ էին Ս. պատարագին և հայրապետական մաղթանքին, աղօթելով մեր սիրեցեալ և քաջակորով հայրապետի կեանքի արևշատութեան, առողջութեան համար, որպէսզի մեր կաթողիկոսութիւնն իբրև Աստծոյ և մեր ժողովրդի սպասաւոր կարողանայ իր նւիրական առաքելութիւնը շարունակի այս աշխարհում: