Հ.Ուս. Չհարմահալ Միութեան Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի թւականիս յունիսի 21-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Ուս. Չհարմահալ Միութեան Վարչութեան նորընտիր անդամներին:

Նորընտիր վարչութեան անդամներից՝ տկն. Լիլիան Նորաւեանը և պարոնայք՝ Արշաւիր Քեշիշեան, Սիմոն Սուքիասեան, Մինաս Աղանեանս և Հայրիկ Աղանեանը եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:

Վարչութեան նախագահ պրն. Արշաւիր Քեշիշեանը նախ ներկայացրեց նորընտիր անդամներին, ապա յայցեց Սրբազան Հօր օրհնութիւնը վարչութեան յառաջիկայ աշխատանքների արդիւնաւետութեան համար:

Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Չհարմահալ Միութիւնը և իրարայաջորդ վարչութիւնները, որոնք միշտ յատկանշւել են իրենց բծախնդիր մշակութային, մարզական և ընկերային գործունէութեամբ:

«Վստահ եմ, որ դուք էլ» - ասաց Սրբազան Հայրը - «այդ գեղեցիկ աւանդը կը շարունակէք առաւել փայլք տալով միութեան»: