ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԱՐԱՔ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ  7  յուլիս  2017-ի,  տօնն է մեր թարգմանիչ հայրերի Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի: Այս տօնն համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան  տօնին:

Առ այդ կազմակերպւել է մէկօրեայ ուխտագնացութիւն դէպի Արաք, 7 Յուլիս  2017-ի:

Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ Կազմակերպութեամբ՝ Թեհրանի  եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:

Արձանագրութիւնների համար դիմել Ազգային Առաջնորդարանի Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու՝ գրասենեակ:

Արձանագրութիւնները 20 , 21, 22 Յունիս 2017: