«Արտակ Մանուկեան» Թանգարանի Զեկոյց

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի մայիս ամսում ունեցել է հետևեալ աշխատանքները՝

- Մայիս 15-ից, թանգարանի աշխատակազմը 3 օր տևողութեամբ համագործակցել է Հայաստանում բնակւող սիրիահայ ճարտարապետ՝ Րաֆֆի Քորթոշեանի հետ, թանգարանի ձեռագիր գրքերի նկարահանման հարցում:

- Մայիս 18-ին թանգարանի օրւայ առիթով շուրջ 150 հոգի այցելել են «Արտակ Մանուկեան» թանգարան: Նոյն օրը երեկոյեան Իրանահայ Գրողների Միութեան նախագահ՝ Վարանդի կազմակերպութեամբ, մի քանի պարսիկ բանաստեղծներ պրն. Հաբիբ Ահմադզադէի գլխաւորութեամբ այցելեցին թանգարան և Իրանահայ Գրողների Միութեան մի քանի անդամների հետ միասնաբար տօնեցին է թանգարանի օրը:

- Մայիս 20-ին թանգարանի աշխատակազմը Մշակութային Ժառանգութեան Հաստատութիւնում(پژوهشکده میراث فرهنگی) մասնակցեց 2 հանդիպումների՝

1) «Թանգարանում Չպատմւածների և Հին Արւեստների դպրոցի ազդեցութիւնը Իրանի Ազգային Արւեստների Տարածման խնդրում, անցեալ հարիւր տարիների ընթացքին»ناگفتنی ها در موزه و تاثیر مدرسه صنایع قدیمی در اشاعه هنرهای ملی ایران در یکصد سال խորագրով հանդիպում-զրոյցին:

2) Շրջակայ Միջավայրի Կազմակերպութեան ներկայացուցիչ՝ Տկն. Միթռա Հաջջառի դասախօսութեան, «Արւեստագէտների Կեանքը» (زیست هنرمندان) Խորագրով:

- Մայիսի 23-ի առաւօտեան, թանգարանի աշխատակազմը հիւրընկալել է օր. Լիլիթ Տէրեանին, հանգստի կոչւած մի խումբ ուսուցչուհիներին և բանաստեղծ Վարանդին: Դայացած հանդիպման ընթացքում ցուցադրւել է վաստակաշատ ուսուցչուհի և արւեստի գործիչ՝ օր. Լալիկ Թաշճեանի յուշերից և կենսագրութեան մի փոքրիկ հատւածի հիման վրայ պատրաստւած ֆիլմը:  Տօնակատարութեանը ներկայ էին նաև՝ Խաղաղութեան Թանգարանի ներկայացուցիչ (موزه صلح)՝ Տկն. Սուսան Նիքզադը ու Մանուկների Գիտութեան և Տեխնոլոգիայի Թանգարանի պատասխանատուներ(مسئولین موزه علم و فناوری کودکان) ՝ տկն. Քաֆաշեանը և տկն. Փարիսա Շոջան:

- Մայիս ամսւայ ընթացքում քանի օրեր շարունակ աշխատելով թանգարանում, Ֆրանսիայից ժամանած Տկն. Ռիմա Օջաղեանը, 9 ձեռագիր Աւետարաններ մաքրել և մէկը լրիւօրէն վերանորոգել է: