Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով

Հայաստանի հանրապետութեան 99-րդ տարեդարձի առիթով ուրբաթ մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի Հայ առաքելական եկեղեցիներում մատուցւել է Հանրապետական մաղթանք, ապա հոգեհանգստեան արարողութիւն Սարդարապատի, Բաշ Ապարանի,Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում, 1918 թւականին իրենց կեանքը նւիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղութեան համար:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագին ու եկեղեցական արարողութեան նախագահեց Թ. Հ. Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Քարոզից անմիջապէս առաջ հանդիսաւոր թափորով Սրբազան Հայրը քահանայ հայրերի ընկերակցութեամբ Ս. բեմ բարձրացաւ և «Ուրախ լեր» շարականի ընթացքին խորանին ու ժողովրդին խնկարկելուց յետոյ սկսեց գոհաբանական մաղթանքը նւիրւած Հայաստանի առաջին հանրապետութեան 99-րդ ամեակին: Այդ ընթացքին օրհնւեց նաև Հայաստանի եռագոյն դրօշը, որին յաջորդեց «Մեր Հայրենիք» օրհներգը, եկեղեցու երգչախմբի կատարմամբ:

Իր քարոզում Սրբազան Հայրը բնաբան վերցնելով 24-րդ Սաղմոսում արձանագրւած հետևեալ հատւածը «Համբարձէ՝ք իշխանք, զդրունս ձեր ի վեր. Համբարձին դրունք յաւիտենից և մտցէ Թագաւոր փառաց» (Սղ.24.7) անդրադարձաւ մայիս ամսում իրականացած յաղթանակներին եւ հոգեւր տօներին: Նա Յիսուս Քրիստոսի Յարութեան ու Համբարձման տօների եւ հայ ժողովրդի կեանքի միջեւ համեմատական եզրեր անցկացնելով՝ ասաց. «Հարիւրաւոր տարիներ խոնահւեցին Հայաստան աշխարհի դռները, այնպէս ինչպէս մարդկանց մեղքերի պատճառով խոնարհւեցին երկնքի դռները եւ Քրիստոսի Համբարձումով՝ վերստին բարձրացան դրանք, Մայիս 28-ի հրաշափառ յաղթանակի ոգով էլ Հայաստանի խոնարհւած դռները վերստին կանգնեցին, դառնալու համար՝ ապագայի յաղթանակների մղիչ ուժը»: 

Իր քարոզի այլ բաժնում, Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ ժամանակի հոգեւոր, աշխարհիկ եւ համայն հայ ժողովրդի աննկուն կամքի, հաւատքի եւ արժէքներին տէր կանգնելու առկայութեան եւ դրսեւորման անհրաժեշտութեանը ... Մայիսի 28-ին հայ ժողովրդի պայքարը յաղթանակով պսակելու գործում նա աւելացրեց, որ այդ միասնական ոգին ջրտուքն ու երաշխիքը հանդիսացաւ, որպէսզի 70 տարիներ անց բոցը վառ մնայ և աւելի զօրեղ ու բոցավառ դարձեալ առկայծի 91-ի սեպտեմբերին և 2015-ի ապրիլեան քառօրեային:

Սրբազան Հայրն ընդգծեց նաև. «Մենք մահւան համար ստեղծւած ժողովուրդ չենք, մենք պարտւելու համար ստեղծւած ժողովուրդ չենք, մենք երբեք մեր գլուխները թշնամու առջեւ խոնահեցնելով ապրելու եւ մեր արժանապատւութիւնը  ցեխոտելու համար ստեղծւած ժողովուրդ չեն եղած: Մենք ստեղծւած ենք յաւիտենականութեան պատկերով, ազատութեան ոգով եւ անմահութեան շունչով»:

Ս. Պատարագին յաջորդեց հոգեհանգստեան արարողութիւն, որին նախագահեց Սրբազան Հայրը:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանն եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իրանում Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «ԱԼԻՔ» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ