ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր թեմի ժողովրդի սիրեցեալ զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ուրբաթ 26 մայիս 2017-ի կէսօրին մեկնեց Հայաստան մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների 26-րդ ժողովին եւ Մայիսեան տօնակատարութեանց, որպէս ներկայացուցիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին։

Առաջնորդ Սրբազան հայրը Ս. Էջմիածին իր կեցութեան շրջանին պիտի հանդիպի նաեւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին, լսելու Նորին Սրբութեան խորհուրդները երկու կաթողիկոսութիւնների կողմից վերստին կեանքի կոչւած Սրբադասման Յանձնախմբի աշխատանքների ծրագրաւորման համար։