Այցելութիւն Առաջնորդարան

Երկուշաբթի 22 մայիս 2017-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Մարի Մանուկեան» օրիորդաց միջնակարգ դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Արսինէ Մկրտիչեանին և ծնողական խորհրդի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքին ընդհանրապէս խօսւեց դպրոցի ներքին կեանքի, աշակերտութեան թւի և ուսման կեանքի մասին: Խնդրեցին Սրբազան Հօր հովանաւորութիւնը դպրոցի ամավերջի հանդէսը, որը տեղի է ունենալու 23 յունիս 2017-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կոմիտաս սրահում:

Սրբազան Հայրը գնահատեց դպրոցի ծնողական խորհրդի և տեսչութեան համագործակցութիւնը և յաջողութիւն մաղթեց բոլորին: