Այցելութիւն Ս. Սարգիս Եկեղեցի

 

Ցրւած Սկլերոզ (M.S.) հիւանդութեան համաշխարհային շաբաթւայ առիթով, երկուշաբթի մայիսի 22-ի առաւօտեան, Իրանի Ցրւած Սկլերոզ Հիւանդների Հիմնարկի (انجمن ام.اس. ایران) նախաձեռնութեամբ, սոյն հիւանդութիւնից տառապող մի խումբ անդամներ, հիմնարկի պատասխանատուների և իրենց ընտանիքի անդամների հետ միասին այցելեցին Ս. Սարգիս Եկեղեցի:

Ոչ-կառավարական և բարեգործական այս հիմնարկը, 17 տարիներից ի վեր է, բարեգործ և բարիացակամ անձանց օժանդակութեամբ, զբաղւած է հիւանդների բուժման, վերականգման և դեղորայքի մատակարարման աշխատանքներով: