Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր Շնորհաւորական Ուղերձը Դոկտ. Հասան Ռոհանիին

Նորին Վսեմութիւն

Հոջաթուլիսլամուալ Մուսլեմին

Դոկտ. Հասան Ռոհանի

Վերընտրւած Նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան

Անհուն ուրախութեամբ լսեցինք ձերդ վսեմութեան վերընտրութեան բարի լուրը։ Մենք մօտիկից հետեւեցինք ընտրութեան ընթացքին եւ գոհունակութեամբ վկայեցինք ժողովրդի խուռներամ մասնակցութեան, ինչ որ վկայութիւնն էր մի կողմից վստահութեան եւ ապահովութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ եւ միւս կողմից էլ քւէարկողների, ձեր անձի նկատմամբ ունեցած սիրոյն եւ յարգանքին, որովհետեւ անցեալ չորս տարիներին ձեր ներքին եւ արտաքին ճակատների վրայ արձանագրած աննախընթաց ձեռքբերումները, ժողովրդին յոյս ներշնչեցին եւ մղեցին իրենց քւէները կենտրոնացնելու ձեր անձի վրայ։

Մենք կարծում ենք, որ ձեր յաղթանակը Իրանի Իսլամական Հանրապետութեան յաղթանակն է. այս զգացումներով մենք յանուն մեր իրանահայ ժողովրդին եւ յատկապէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան թեմի ժողովրդի եւ մեր բոլոր կառոյցների՝ Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի եւ նրանց յարակից մարմինների եւ ժողովականութեան շնորհաւորում ենք ձեզ ձեր վերընտրութեան առիթով մաղթելով, որ յառաջիկայ չորս տարիները ձեր ղեկավարութեամբ լինեն նոր ձեռքբերումների, նւաճումների եւ զարգացումների առիթ։

Ի սրտէ աղօթում ենք ձեր թանկագին անձի առողջութեան, արեւշատութեան եւ նորանոր յաջողութիւնների, ի խնդիր Իրանի Իսլամական Հանրապետութեան իր սիրելի եւ ազնիւ ժողովրդի կեանքի առաւել զարգացման եւ բարգաւաճման։

Աստւածային օրհնութիւններ ձեզ եւ նաեւ ձեր ընտանիքին։ Յաւերժ ապրի Իրանը իր ողջ ժողովրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

21 Մայիս 2017   

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ